14:44 | 28.08.09 | Նորություններ | 3109
Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS-ում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած հայաստանյան բուհերի ուսանողների համար բացված դպրոցի առաջին սաներին վկայականներ հանձնելու արարողությունը:
Ինչպես տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, “VivaCell-MTS-ի դպրոցը շարունակական նախագիծ է, քանի որ մեր ընկերությունն իր պարտքն է համարում մասնակցել երիտասարդ սերնդի մասնագիտական դաստիարակությանը”:
“VivaCell-MTS-ի դպրոցը ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալ ոչ միայն ժամանակակից հմտություններ եւ գիտելիքներ նորագույն տեխնոլոգիաների մասին, այլեւ ներկայացնել երկրի հեռահաղորդակցային ոլորտի զարգացման վերաբերյալ սեփական պատկերացումները”, - ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Երեք բուհերի 30 ուսանողներ դարձել են VivaCell-MTS-ի դպրոցի առաջին սաները:
Ընկերության գլխավոր տնօրենն ասել է, որ ընկերությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ հնարավորություն ունենան ուսանել VivaCell-MTS-ի դպրոցում: