Ռալֆ Յիրիկյանը եւ Մխիթար Մնացականյանը մամլո ասուլիսին
Ռալֆ Յիրիկյանն արյան անալիզ է հանձնում
13:41 | 31.07.09 | Նորություններ | 3878
Երեւան /Մեդիամաքս/. “Վիվասել-ՄՏՍ”-ը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը այսօր համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:
Համագործակցության առաջին քայլը լինելու է ՁԻԱՀ-ի դեմ պայքարը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը նշել է, որ “արդեն 10 տարուց ավելի այդ աղետը վերաբերում է նաեւ Հայաստանին, եւ համագործակցության շրջանակներում մենք մտադիր ենք անել հնարավոր ամեն ինչ դրան հակազդելու համար”:
“Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ “եթե մենք տեղեկացված եւ զգոն չլինենք, մի քանի տասնամյակ հետո ՁԻԱՀ-ը կարող է դառնալ ցեղասպանության տեսակներից մեկը՚: Նա քաղաքացիներին կոչ է արել պարբերաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առկայության հետազոտություն անցնել:
Մխիթար Մնացականյանը եւ Ռալֆ Յիրիկյանն այսօր հանձնել են իրենց արյան անալիզները: