17:26 | 14.07.09 | Նորություններ | 3567

ADC-ն կանցկացնի “Վճարեք քիչ, ստացեք շատ” ակցիան

Երեւան /Մեդիամաքս/. “Արմենիան Դեյթաքոմ Քամփնի”-ն (ADC) հուլիսի 15-ից 31-ը կիրականացնի “Վճարեք քիչ, ստացեք շատ” ակցիան, որը հնարավորություն է տալիս կատարել նշանակալից տնտեսումներ եւ միաժամանակ օգտվել տարբեր առավելություններից՝ լայնաշերտ ինտերնետի ու Դատա Պրո ծառայությունների նոր կետերի միացումների դեպքում։

Ընկերություններին հնարավորություն է տրվում կնքելու 3 տարվա պայմանագիր, լայնաշերտ ինտերնետի եւ/կամ Դատա Պրո տվյալների հաղորդման ծառայությունների ձեռքբերման համար եւ ստանալ 15% զեղչ, ամեն ամիս, բոլոր 36 ամիսների ընթացքում, առանց վճարելու սովորաբար կիրառվող միացման վարձը։

“Վճարեք քիչ, ստացեք շատ” արշավը տարածվում է ADC-ի բոլոր ծառայությունների վրա, որոնք մշակված են մեծ, միջին եւ փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև ինտերնետ պրովայդերների համար` Ինտերնետ Օֆիս, Ինտերնետ Էնթերփրայս, Ինտերնետ Օֆիս Պրովայդերների համար, Ինտերնետ Օֆիս Մինի ։

ADC-ի ամառային առաջարկները մշակված են բավարարելու ընկերությունների երկարաժամկետ պահանջները՝ հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ ճգնաժամի պայմաններում ընկերություններն ունեն լրացուցիչ աջակցության կարիք։

ADC-ի Ինտերնետի հասանելիության եւ տվյալների փոխանցման ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են www.adc.am կայքում: