Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը այսօր հայտարարել է կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների բիլլինգի կոնվերգենցիայի մասին:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերությունում, բիլլինգի կոնվերգենցիան թույլ կտա թողարկել շուկայի տարբեր սեգմենտների համար նախատեսված տարբերակված համալիր ծառայությունների փաթեթներ` ունենալով միասնական տվյալների բազա բոլոր հետվճարային եւ կանխավճարային բաժանորդների համար:
«Բիլլինգի կոնվերգենցիան հաճախորդներին ավելի մեծ ճկունության հնարավորություն է ընձեռում, ինչպիսիք են նորարական գնային սխեմաները, կոմպլեքս ծառայությունների փաթեթները եւ վճարումների մի շարք տարբերակները` բոլոր ձայնային եւ հաջորդ սերնդի ծառայությունների համար», - ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ծրագրային ապահովման մատակարարն է ESKADENIA Software-ը:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով