16:54 | 04.06.09 | Նորություններ | 3751
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր հերքել է Երեւանի կենտրոնում Beeline-ի սպասարկման երեք գրասենյակների փակման մասին լուրերը:
Պատասխանելով ՄԵԴԻԱՄՍՔՍ-ի հարցին` Իգոր Կլիմկոն ասել է, որ ընկերությունն երբեւէ սպասարկման գրասենյակներ չի ունեցել մայրաքաղաքի թերթերից մեկում նախօրեին նշված հասցեներում:
Նրա խոսքերով, ընկերությունը պատասխանատվություն չի կրում “ԱրմենՏելի” հետ գործընկերային պայմանագրերի հիման վրա համագործակցող դիլերային ընկերությունների վաճառքի գրասենյակների փակման համար: Իգոր Կլիմկոն ԶԼՄ-ներին կոչ է արել չտարածել չստուգված տեղեկատվություն:
Նա հայտնել է, որ մոտ ապագայում ընկերությունը մտադիր է վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ բացել Աբովյան եւ Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաեւ աշխատել “Եվրոսետ” / “Евросеть”/ բջջային կապի սրահների ցանցի երկու խանութները Beeline ապրանքանիշի վերածելու ուղղությամբ: