10:28 | 22.05.09 | Նորություններ | 2859

Լեռնային Ղարաբաղում ինտերնետի թափանցելիության մակարդակը կազմում է 8 %

Երևան /Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ կառավարությունը հավանության է տվել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգին:

Ինչպես կառավարության նիստում ասել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը, IT տեխոնոգիաների զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի զարգացման այնպիսի ձեւի ընտրությամբ, որը հաշվի կառնի բնակչության գիտակրթական ներուժի համեմատաբար բարձր մակարդակը, տարածքի, բնական ռեսուրսների եւ տրանսպորտային հաղորդակցությունների սահմանափակությունը:

Բենիկ Բաբայանի խոսքերով, ներկայումս Լեռնային Ղարաբաղում համակարգչայնացվածության մակարդակը կազմում է 10 %, ինտերնետի թափանցելիության մակարդակը` 8 %:

ԼՂՀ վարչպետ Արա Հարությունյանն ընդգծել է, որ այսօր գլխավոր խնդիրը հանրապետության միակ օպերատորի միջոցով ամենասեղմ ժամկետներում ԼՂՀ ամբողջ տարածքը որակյալ կապով ապահովելն է եւ այն բնակչության համար մատչելի դարձնելը: