12:54 | 13.05.09 | Նորություններ | 3478

Այսուհետ Beeline-ի ծառայությունները կարելի է վճարել ընկերության կայքում

Երեւան /Մեդիամաքս/. Այսուհետ Beeline-ի բջջային եւ ֆիքսված կապի ծառայությունների դիմաց կարելի է վճարել ընկերության www.beeline.am կայքում` MasterCard քարտերի կամ Tandem եւ ArCa վճարային համակարգերի վիրտուալ քարտերի միջոցով:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են “ԱրմենՏելի” մամլո ծառայությունում, հաճախորդից միջնորդավճար չի գանձվում, հնարավոր նվազագույն վճարը կազմում է 1000 դրամ: Վճարում կարելի է կատարել միայն չարգելափակված համարների համար:

Վճարումը տեղի է ունենում իրական ժամանակում: