10:59 | 29.04.09 | Նորություններ | 3806
Երեւան /Մեդիամաքս/. Vivacell-MTS բջջային օպերատորի աջակցության շնորհիվ “Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում” (ՈԴՀՌ) բացվել է ցողունային բջջիների հավաքագրման կենտրոն:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Vivacell-MTS-ի մամլո ծառայությունում, կենտրոնը նպաստելու է արյան մահացու հիվանդություններով տառապող մարդկանց արդյունավետ բուժմանը:
“Vivacell-MTS ընկերությունը, որպես ՈԴՀՌ հիմնադրամի կորպորատիվ գործընկերը, այս անգամ եւս խոշոր սոցիալական ներդրում իրականացրեց, որն ամբողջությամբ ուղղվեց վտանգված կյանքերի փրկության վեհ առաքելության իրականացմանը”, - ասել է Vivacell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: