17:38 | 21.04.09 | Նորություններ | 3657

Vivacell-MTS-ը հայտարարել է բնապահպանական ակցիայի մեկնարկի մասին

Երեւան /Մեդիամաքս/. “Բնությունը երեխաների աչքերով” մանկական նկարների ցուցահանդեսը մեկնարկել է այսօր` Vivacell-MTS-ի Երեւանի (Ամիրյան 3) եւ մարզային սպասարկման կենտրոններում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, ցուցահանդեսը մեկնարկել է Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ Vivacell-MTS-ի համատեղ բնապահպանական ակցիայի շրջանակներում, որը մեկնարկել է այսօր եւ շարունակվելու է մինչեւ մայիսի 2-ը: Vivacell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ակցիայի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում իրականացվելու են ծառատունկեր եւ աղբահավաքներ, իսկ ապրիլի 22-ին` Երկրի օրը, Երեւանի փողոցներում բաժանվելու են ծաղիկների սերմեր:

Vivacell-MTS-ի բաժանորդները կարող են իրենց ավանդը ներդնել բնապահպանական միջոցառումներում` կարճ հաղորդագրություն ուղարկելով 3008 կարճ համարին` այնտեղ նշելով այն ծառերի քանակը, որոնք պետք է տնկվեն իր անունից: 1 ծառի դիմաց հաղորդագրության արժեքն է 1700 դրամ:

Քարոզարշավի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա մայիսի 2-ին, որի ընթացքում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից տարածքում կստեղծվի “Խաղաղության այգի”: