11:10 | 15.04.09 | Նորություններ | 3562
Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, որ վերջերս ներկա էր Հայաստանում WiMAX տեխնոլոգիայի գործարկմանը եւ “պարզապես նախանձել է մեր հայ ընկերներին”:
Ինչպես հասորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ռուսաստանի նախագահն այդ մասին ասել է “Նովայա գազետա”-ի հետ հարցազրույցում:
“Ես վերջերս ներկա էի Հայաստանում “վայմաքսի” տեխնոլոգիաների գործարկմանը եւ պարզապես նախանձեցի մեր հայ ընկերներին, քանի որ այն փոքր պետություն է, եւ նրանք միանգամից ծածկեցին ամեն ինչ: Կարելի է ընթանալ եւ մեքենայում հեռուստացույց դիտել. ինտերնետի միջոցով ազդանշանը հասնում է բարձր արագությամբ”,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ անցյալ տարվա աշնանը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մասնակցել էին “Կոռնետ-ԱՄ” պրովայդերի` ռուսական “Կոմստար”-ի դուստր ընկերության ծառայությունների մեկնարկի արարողությանը: