16:52 | 14.04.09 | Նորություններ | 3347
Երևան /Մեդիամաքս/. Զբոսաշրջության եւ ՏՏ հատվածները առաջնահերթ են ՀՀ կառավարության համար, սակայն նրանց միջեւ կապը բավականին թույլ է, այսօր հայտարարել է էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Ինպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այսօր Երեւանում կայացած «ՏՏ լուծումներ զբոսաշրջության ոլորտի համար» թեմայով սեմինարում, որը կազմակերպվել էր «Մրցակցային մասնավոր հատվածը Հայաստանում» (CAPS, USAID) ծրագրի կողմից, CAPS-ի ՏՏ լուծումների կիրառման գծով փորձագետ Զաքարի Ռոզգան ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում ՏՏ-ի ներթափանցման վերջին միջազգային միտումները: Նա, մասնավորապես, հայտնել է, որ 2007 թվականին առաջին անգամ Ինտերնետի միջոցով արտասահմանյան շրջագայության մեկնած մարդկանց թիվը գերազանցել է այն զբոսաշրջիկների թիվը, ովքեր այդ նպատակով դիմել են համապատասխան գործակալություններ:
Նա ընդգծել է Հայաստանում տուրիստական օն-լայն ծառայությունների լայն ներդրման եւ տուրիզմի ու ՏՏ ոլորտների ներկայացուցիչների սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
«Տնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009 թվականին սպասվող տուրիստական այցելությունների կրճատման լույսի ներքո տեխնոլոգիական զարգացվածությունն ու ծախսերի արդյունավետ կառավարումը ներկայումս ավելի կարեւոր են, քան երբեւէ»,- ասել է Զաքարի Ռոզգան: