17:00 | 07.04.09 | Նորություններ | 3006

“ԱրմենՏելը” օժանդակում է “Հիշենք մեծ պոետներին” մրցույթին

Երևան /Մդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը եւ Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը միջին դասարանների աշակերտների միջեւ անցկացրել են Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված “Հիշենք մեծ պոետներին” մրցույթը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, ընկերության ներկայացուցիչ Տաթեւ Հայրումյանն ասել է, որ “ԱրմենՏելը” մեծ նշանակություն է տալիս նման միջոցառումներին եւ փորձում է իր լուման ներդնել ազգային արժեքների պահպանման եւ աճող սերնդի դաստիարակության գործում:

Մրցույթի հաղթող է ճանաչվել Երեւանի թիվ 51 դպրոցի եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանին կից մասնագիտացված քոլեջի աշակերտներից կազմված “Անուշ” թիմը: “ԱրմենՏելը” մրցանակներ է շնորհել մրցույթում առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերի մասնակիցներին:

Ապրիլի 6-ին “ԱրմենՏելը” եւ Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է բազմաթիվ համատեղ ակցիաների անցկացում: