14:37 | 30.03.09 | Նորություններ | 3323

“ԱրմենՏելը” կհայտարարի համակցված ծառայությունների նոր սակագնային փաթեթների մասին

“ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովն այսօր ասել է որ ընկերությունը մշակել է ճգնաժամի ազդեցությանը հակազդելու ծրագիր եւ մտադիր չէ ետ կանգնել իր առջեւ դրված նպատակներից:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Նեյչո Վելիչկովն այսօր չի խոսել ընկերության հասույթի ծավալների կրճատման մասին` նշելով, որ “թվերի մասին կարելի է խոսել 2009թ. առաջին եռամսյակի ֆինանսական արդյունքների ամփոփումից հետո”:

“ԱրմենՏելի” ղեկավարը նշել է, որ բջջային կապի սակագների փոփոխման հարցը կախված կլինի դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքից: Նեյչո Վելիչկովը տեղեկացրել է, որ առաջիկայում “ԱրմենՏելը” կհայտարարի համակցված ծառայությունների նոր սակագնային փաթեթների մասին: 
Ընկերության ղեկավարը նաեւ ասել է, որ “ԱրմենՏելն” ու “Վիվասել-ՄՏՍ”-ը բանակցություներ են վարում փոխմիացման մասին նոր պայմանագրի վերաբերյալ: Նրա խոսքերով, “բջջային եւ ֆիքսված կապի սակագները հավասարակշռման կարիք ունեն, եւ մենք պարոն Յիրիկյանի հետ լուրջ բանակցություններ ենք վարում այն քայլի որոշման համար, որը թույլ կտա առաջարկել նոր սակագներ”: