15:10 | 25.03.09 | Նորություններ | 3978
Երեւան /Մեդիամաքս/. “Արմենիան Դեյթաքոմ Քամփնի” (ADC) ինտերնետ պրովայդերն այսօր հայտարարել է նոր ապրանքատեսակի գործարկման եւ իր գրեթե բոլոր ծառայություններին միանալու սակագների իջեցման մասին:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ADC-ի մամլո ծառայությունում, նոր “Ինտերնետ Օֆիս Մինի” ապրանքատեսակը մշակվել է հատուկ փոքր ընկերությունների համար. ամսեկան վճարի մակարդակը մատչելի է, իսկ թողունակությունը լիովին համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:
ADC-ն իջեցրել է հետեւյալ ծառայություններին միանալու սակագները. “Ինտերնետ Օֆիս”, “Ինտերնետ Օֆիս Պրովայդերների համար”, “Ինտերնետ Էնթերփրայս(CIR)” եւ “Դատա Պրո”: Թվարկված ծառայությոնների միացման արժեքը ներկայումս 50.000 դրամ է:
ADC-ն ստեղծել եւ Երեւանում շահագործում է ավելի քան 400 կմ երկարությամբ եզակի օպտիկամալուխային հեռահաղորդակցային ցանց: