15:06 | 25.03.09 | Նորություններ | 3695
Երեւան /Մեդիամաքս/. Virage Logic International կորպորացիան այսօր Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ներկայացրել է նախագծման եւ թեստավորման գերբարձր ինտեգրման էլեկտրոնային սխեմաների լաբորատորիան:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Virage Logic International-ի փոխնախագահ Երվանդ Զորյանը նշել է, որ լաբորատորիան գործելու է 2007 թ. կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետին կից բացված ՏՏ կրթության եւ հետազոտությունների կենտրոնում:
Երվանդ Զորյանի խոսքերով, չիպերի նախագծման եւ թեստավորման առումով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն: Նա նշել է, որ այդ համատեսքտում կրթությունը կարեւոր դեր է խաղում, եւ հենց այդ պատճառով Virage Logic-ը Հայաստանում իր գործունեության մեջ շեշտադրում է թրենինգներն ու հետազոտությունները:
ԵՊՀ-ի հետ Virage Logic-ի համագործակցության շրջանակներում ընկերությունն այս տարի IP եւ ծրագրային ապահովման բաղադրիչներին կհատկացնի $2,3 մլն: