13:07 | 24.03.09 | Նորություններ | 4237

«Յունիստրիմը» սկսել է վճարումներ ընդունել հօգուտ «էլեկտրոնային փողերի» համակարգերի

Երևան /Մեդիամաքս/. «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը սկսել է վճարումներ ընդունել հօգուտ «էլեկտրոնային փողերի» համակարգերի:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են «Յունիբանկի» մամլո ծառայությունում, «Յունիստրիմը» սկսել է վճարումներ ընդունել «Яндекс.Деньги», «MoneyMail», «Webmoney», «Мобильный кошелёк», «Единый кошелек» եւ «RBC Money» համակարգերի օգտին:

«Յունիբանկի»` «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգերի սպասարկման եւ վերահսկողության գծով տնօրեն Նատալյա Տեր-Գեւորգյանի խոսքերով, այդ համակարգի միջոցով «անմիջապես բրաուզերից կարելի է վճարել հեռախոսի, ինտերնետի, հեռուստատեսության, կոմունալ ծառայությունների, գնումների եւ այլնի դիմաց»:

ՀՀ-ում «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը 2009թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է ավելի քան $55,2 մլն, իսկ փոխանցումների քանակը գերազանցել է 75 հազարը: