15:32 | 23.03.09 | Նորություններ | 3953

“ԱրմենՏելի” VoIP ծառայությունները հասանելի են նաեւ կորպորատիվ հաճախորդներին

Երևան /Մեդիամաքս/. Մարտի 23-ից մինչեւ մայիսի 31-ը “ԱրմենՏելի” (Beeline ապրանքանիշ) “Հայերի աշխարհ” VoIP ծառայությունը հասանելի կլինի նաեւ իրավաբանական անձանց համար` ընկերության կողմից անցկացվող ակցիայի շրջանակներում:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են ընկերության մամլո ծառայությունում, թվային ԱՀԿ-ների եւ Beeline բջջային կապի բաժանորդները կարող են միջազգային զանգեր կատարել VoIP հեռախոսակապի սակագներով: “Հայերի աշխարհ” ծառայությունը ֆիզիկական անձանք համար գործում է փետրվարի սկզբից:

Միջազգային զանգ կատարելու համար բաժանորդը պետք է հավաքի *88*(00) (երկրի կոդը) (քաղաքի կոդը) (բաժանորդի հեռախոսահամարը): Ամենամեծ պահանջարկն ունեցող ուղղությունների (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, ԱՄՆ եւ Կանադա)սակագինը մեկ րոպեի դիմաց կազմում է 24 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Այս ծառայության միջոցով կատարված միջազգային զանգերի հաշիվը ներառվելու է բաժանորդի ընդհանուր հաշվի մեջ: