15:39 | 10.03.09 | Նորություններ | 6091

“ԱրմենՏելի” նոր տեխնիկական տնօրենի առջեւ դրված են նոր տեխնոլոգիաների ներդրման ռազմավարական խնդիրներ

Երեւան /Մեդիամաքս/. Վրույր Առաքելյանը նշանակվել է “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) տեխնիկական տնօրեն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ներկայացնելով նոր տեխնիկական տնօրենին` “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը նշել է, որ Վրույր Առաքելյանի առջեւ դրված են նոր տեխնոլոգիաների ներդրման ու ընկերության զարգացման ռազմավարական խնդիրներ:

“Վստահ եմ, որ կապի ոլորտում մասնագիտական գիտելիքներն ու բազմամյա փորձը թույլ կտան նրան հասնել իր առջեւ դրված նպատակներին”,- ասել է Նեյչո Վելիչկովը:

Մինչ այս նշանակումը Վրույր Առաքելյանը զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարարի պաշտոնը, կապի համակարգում աշխատել է շուրջ 40 տարի: 1995-1997 թվականներին Վրույր Առաքելյանը եղել է “ԱրմենՏելի” տեխնիկական գծով փոխնախագահը եւ ՀՀ կապի նախարարի խորհրդականը: