14:40 | 13.02.09 | Նորություններ | 4329

Edram-ի հաշիվը կարելի է լիցքավորել ArCa վիրտուալ քարտի միջոցով

Երեւան /Մեդիամաքս/. Edram վճարային համակարգը հայտարարել է նոր ծառայության` հաշիվը ArCa վիրտուալ քարտի միջոցով լիցքավորելու հնարավորության մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Edram-ի մարքեթինգի բաժնում, ծառայությունը նախատեսված է ArCa պլաստիկ քարտ ունեցողների համար, ովքեր կգրանցվեն Edram-ում: ArCa վիրտուալ քարտ ստեղծելու համար անհրաժեշտ է նախնական գրանցում ArCa համակարգում:

Հաշվի վերալիցքավորման ծառայությունն անվճար է, առանց միջնորդավճարի:

Հաշվի մեկանգամյա լիցքավորման նվազագույն չափը 500 դրամ է, առավելագույնը` 100 000 դրամ: Հաշիվը մեկ օրվա ընթացքում լիցքավորելու առավելագույն գումարը 500 000 դրամ է: