16:03 | 31.01.09 | Նորություններ | 4639
Երևան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դավոսում հանդիպել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարդին, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունում:
Դիդիե Լոմբարդը ներկայացրել իր ընկերության կարճաժակետ ու երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանի տնտեսությունում՝ խոստանալով լինել «արագ, արդյունավետ ու ժամանակի պահանջներին համաքայլ»:
ՀՀ նախագահը ողջունել է ընկերության մուտքը հայաստանյան շուկա, նշելով, որ ցանկացած պետության համար պատիվ է ունենալ «Ֆրանս Տելեկոմ»-ի նման գործընկեր:
Դիդիե Լոմբարդը նշել է, որ արդեն այս աշնանը Հայաստանի կապի երրորդ օպերատորն ամբողջությամբ պատրաստ կլինի ծառայություններ մատուցել հայաստանցիներին՝ խոստանալով բազմաթիվ հետաքրքիր նորամուծություններ: