15:41 | 21.01.09 | Նորություններ | 4607
Երեւան /Մեդիամաքս/. Mobbis ընկերությունը գործարկել է SMS-տեղեկացման համակարգի նոր՝ MOBIPACE™2.0 տարբերակը (www.mobipace.com):
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են Mobbis-ի մամլո ծառայությունում, MOBIPACE™2.0 նոր հաղորդագրությունում ավելացվել են բազմաթիվ նորարարական լուծումներ: Համակարգը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրականացնել կարճ հաղորդագրությունների զանգվածային եւ անհատական տեղեկացում` հեռախոսահամարների բազայի առկայության պարագայում:
2009 թվականի հունվարից սկսած՝ www.mobipace.com կայքում համակարգից օգտվողների տրամադրության տակ կա բոնուսային հաշիվ: Եթե մեկ ամսվա ընթացքում ուղարկված հաղորդագրությունների ծավալը գերազանցում է 30 հազ. դրամը, բոնուսային հաշվին ավելանում է օգտագործված գումարի 10 տոկոսը:
«Mobbis-ը հայաստանյան շուկայի մասնակիցների համար փաստորեն ապահովել է ոչ միայն տեղական, այլեւ միջազգային ակցիաների անցկացման համար ամենացածր գինը. MOBIPACE համակարգը աշխարհագրական սահմանափակումներ չունի»,- շեշտել են ընկերությունում: