14:34 | 03.02.09 | Նորություններ | 4395

Վարչապետի համոզմամբ, “Օրանժը” իր հետ Հայաստան է բերելու նոր բիզնես-մշակույթ

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. ընթացքում “ՖՏԱ Տելեկոմ (Օրանժ Արմենիա)” ընկերությունը նախատեսում է $ 70 մլն լրացուցիչ ներդրումներ կատարել Հայաստանում, նպատակ ունենալով գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը` վկայակոչելով կառավարության մամլո ծառայությունն, այս մասին այսօր ասել է “ՖՏԱ Տելեկոմ”-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` հանդիպելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Բրունո Դյութուան նշել է, որ “Օրանժ Արմենիան” դեռեւս ձեւավորման փուլում է եւ մտադիր է նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչեւ տարեվերջ ու այդ ժամկետում սկսել գործունեությունը:

Ողջունելով “Ֆրանս Տելեկոմ”-ի մուտքը Հայաստան, վարչապետը նշել է, որ մեր երկրում վաղուց էր հասունացել հեռահաղորդակցման ոլորտում եւս մեկ լուրջ ընկերության գործունեության անհրաժեշտությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը “Ֆրանս Տելեկոմի” մուտքը հայաստանյան շուկա կարեւորել է մի քանի տեսանկյունից: Ըստ նրա, նախ ավելանում է մրցակցությունը հեռահաղորդակցման ոլորտում, որի արդյունքում շահելու են սպառողները, ինչը նաեւ նշանակում է նոր ներդրումներ ու նոր աշխատատեղեր: Այդ հանգամանքը կառավարության ղեկավարի խոսքով, առավել կարեւոր է ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում: Տիգրան Սարգսյանի համոզմամբ, “Օրանժ Արմենիան” իր հետ Հայաստան է բերելու նորբիզնես-մշակույթ: