14:26 | 02.02.09 | Նորություններ | 3580
Երեւան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգին է միացել “Արմինկո. միջազգային հեռախոսակապ” IP հեռախոսակապի օպերատորը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Telcell-ի հետ համագործակցության շնորհիվ “Արմինկոն” կարող է ընդլայնել իր մանրածախ բիզնեսը` առաջարկելով IP հեռախոսակապի իր ծառայությունների դիմաց վճարելու ժամանակակից եւ հուսալի մեթոդ:
“Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր համակարգի տրամադրած վճարային սերվիսի զարգացմանն ու մասսայականացմանը: Բնակչությանը IP հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերության միացումը համակարգին շարունակում է այն սերվիսների քանակի ավելացման միտումը, որոնց օգտին կարելի է վճարումներ կատարել մեր տերմինալների միջոցով: Հուսով ենք, որ “Արմինկոյի” բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն Telcell-ի միջոցով վճարումներ կատարելու հարմարավետությունը”,- ասել է Telcell-ի մարկեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը: