07:20 | 26.06.26 | Նորություններ | 258

Telegram-ի հիմնադիրը Վրաստանում է

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Վրաստանում է։ 

Հունիսի 26-ին Դուրովի հետ համատեղ լուսանկար է հրապարակել իշխող «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Վակո Տուրնավան։

Նովոստի-Գրուզիան նշում է, որ 37-ամյա Տուրնավան նախքան պատգամավոր դառնալը հիմնել էր ընկերություններ, որոնք զբաղվում են էլեկտրոնային վճարումներով եւ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում լուծումների մշակմամբ։ 

«Թբիլիսիում ընդունում եմ Պավել Դուրովին եւ ծանոթացնում եմ նրան Վրաստանի ՏՏ ոլորտի ներդրումային ներուժի հետ», - ասել է Տուրնավան Business Insider Georgia-ին տված մեկնաբանության մեջ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ ասել է, որ որ Telegram-ի հիմնադիրը ժամանել որպես մասնավոր անձ։

«Մենք ողջունում ենք ցանկացած հաջողակ ձեռնարկատիրոջ այցը Վրաստան», - ասէլ է Կոբախիձեն։

Իսկ ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքը ենթադրել է, որ Դուրովի այցը կապված է կրիպտոարժութային բիզնեսի եւ «Ռուսաստանից սեւ փողերի հոսքի» հետ՝ առանց ապացույցներ ներկայացնելու։