14:26 | 23.06.26 | Նորություններ | 429
Վաճառքի եւ սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվել է Ucom-ի վերանորոգված եւ ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը։
Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 9:00-ից 20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների։
Վաճառքի եւ սպասարկման նորացված կենտրոնը ձեւավորվել է որպես մեկ միասնական հարթակ, որտեղ բաժանորդը կարող է ոչ միայն միանալ ծառայություններին կամ ստանալ խորհրդատվություն, այլեւ տեղում ծանոթանալ Ucom-ի ամբողջական թվային էկոհամակարգին՝ ֆիքսված ինտերնետից եւ շարժական կապից մինչեւ հեռուստատեսություն, Wi-Fi լուծումներ եւ խելացի սարքեր։
Բագրատունյաց 16-ի սպասարկման սրահում՝ հունիսի 22-ից հուլիսի 31-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդը ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ եւ հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով եւ առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչեւ հունիսի 30-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։ Այս առաջարկները գործում են միայն Բագրատունյաց 16 հասցեով սպասարկման կենտրոնում։
«Ucom-ի վաճառքի եւ սպասարկման ցանցի արդիականացումը մեզ համար ոչ միայն ենթակառուցվածքային, այլեւ հաճախորդակենտրոն շարունակական գործընթաց է։ Բագրատունյաց 16 հասցեում վերաբացված կենտրոնը հարմարավետ, ժամանակակից եւ ավելի արդյունավետ սպասարկման միջավայր է, որտեղ մեր բաժանորդները կարող են մեկ վայրում ստանալ Ucom-ի ֆիքսված, շարժական եւ թվային ծառայությունները։ Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել սպասարկման որակի բարձրացման եւ մեր ծառայությունները բաժանորդներին առավել հասանելի դարձնելու ուղղությամբ»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ ծառայությունների հասանելիությունը երկրի բոլոր հատվածներում ապահովելու նպատակով Ucom-ն արդեն բացել է վաճառքի եւ սպասարկման 75 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 23-ը՝ Երեւանում։