14:30 | 07.04.26 | Նորություններ | 224
Team Telecom Armenia-ն («Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ) տեղեկացնում է, որ վերսկսել է համագործակցությունը Telcell, EasyPay, Idram եւ Fast Shift ընկերությունների հետ:
Team-ի ծառայությունների դիմաց վճարումները կրկին հասանելի են նշված ընկերությունների թե՛ հավելվածներով, թե՛ վճարային տերմինալներով:
Այսպիսով, Team-ի ծառայությունների դիմաց բաժանորդները կարող են վճարել Հայաստանում գործող բոլոր հիմնական վճարահաշվարկային հավելվածներով եւ տերմինալներով: