12:15 | 07.04.26 | Նորություններ | 281

Երեւանում կգործարկվի YES Parking հավելվածը

Երեւանի քաղաքապետարանը կգործարկի կայանատեղիի համար վճարելու եւ ազատ տեղեր գտնելու հավելված։

Հավելվածի միջոցով օգտատերերը նաեւ կկարողանան տեսնել ազատ կայանատեղիները քաղաքի քարտեզի վրա, ինչպես նաեւ հնարավոր կլինի կատարել կայանման վճարումներ։ 

Օգտատերերը կկարողանան կցել բանկային քարտ եւ վճարել կայանատեղիի համար անմիջապես հավելվածում՝ առանց հեռախոսի հաշվեկշիռը լիցքավորելու, ինչպես ներկայումս արվում է SMS-ի միջոցով։ Կգործի նաեւ ավտոմատ վճարման գործառույթ. վարորդները կարող են նախապես նշել կայանման ժամանակը եւ համակարգը ավտոմատ կերպով կգանձի գումարը։

Բացի այդ, հավելվածը թույլ կտա օգտատերերին ավելացնել իրենց տրանսպորտային միջոցը, ստուգել տուգանքները եւ վճարել դրանք։