Հայկական Picsart գործարկել է ստեղծագործողների դրամայնացման ծրագիր, որը բաց է բոլոր ստեղծագործողների համար։
Ծրագիրը հրավիրում է ստեղծագործողներին ստեղծել Picsart գործիքներով օրիգինալ բովանդակություն որոշակի արշավի համար, կիսվել իրենց սոցիալական ալիքներում եւ եկամուտ ստանալ՝ հիմնվելով իրենց լսարանի ներգրավվածության վրա։ Picsart-ը նշում է, որ ծրագիրը նախատեսված է ստեղծագործական արդյունքի եւ կատարողականի խրախուսման համար, այլ ոչ թե կենտրոնանալու մասշտաբի կամ հետեւորդների քանակի վրա, հայտնում է TechCrunch-ը։
Երբ ստեղծագործողները գրանցվում են ծրագրին, նրանք մուտք են ստանում վահանակի, որը ցուցադրում է բոլոր ակտիվ ընթացիկ առաջարկները եւ ստեղծագործական մարտահրավերները, որոնց կարող են մասնակցել։
Բովանդակությունը ստեղծելուց հետո հարկավոր է լրացնել կարճ ձեւաթուղթ՝ ներկայացված ակտիվի URL-ով, պիտակավորել՝ համաձայն արշավի պահանջների եւ ավելացնել ստեղծման ընթացքը ներկայացնող համառոտ նկարագրություն։ Բովանդակությունն անմիջապես տարածվում է ստեղծողի սեփական Instagram, TikTok, YouTube եւ X էջերում։
Եկամուտները հաշվարկվում են դիտումների, մեկնաբանությունների, տարածումների եւ հասանելիության հիման վրա։ Ստեղծողները կարող են հետեւել իրենց եկամուտներին անմիջապես իրենց վահանակում եւ գումարը հանել Stripe-ի միջոցով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Picsart-ը
գործարկել է AI գործակալների շուկա, որտեղ ստեղծագործողները կարող են «վարձել» AI օգնականներ տարբեր առաջադրանքների համար, ինչպիսիք են սոցիալական բովանդակության մշակումը կամ Shopify-ում ապրանքների լուսանկարների խմբագրումը: