12:50 | 16.03.26 | Նորություններ | 229
Ucom-ի Level Up+ փաթեթները նախատեսված են նրանց համար, ովքեր ակտիվորեն օգտագործում են շարժական ինտերնետը եւ ցանկանում են մշտապես մնալ կապի մեջ՝ հասանելիություն ունենալով ժամանակակից թվային ծառայություններին։
Վերջին տարիներին շարժական ինտերնետը դարձել է մարդկանց առօրյայի կարեւոր բաղադրիչներից մեկը՝ աշխատանքի, կրթության եւ ժամանցի համար։ Տեսազանգերից եւ առցանց հանդիպումներից մինչեւ ֆիլմերի դիտում եւ սոցիալական հարթակներում ակտիվ շփում՝ օգտատերերն ավելի ու ավելի հաճախ են զգում բարձր արագության եւ կայուն կապի կարիք։
«Այսօր կապը դարձել է ժամանակակից թվային կյանքի հիմքը։ Ucom-ում մեր նպատակն է ապահովել, որ մեր բաժանորդները Հայաստանի ցանկացած կետում ունենան հասանելիություն առաջատար տեխնոլոգիաներին եւ ժամանակակից թվային հնարավորություններին։ Մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ցանցը եւ ծառայությունները, որպեսզի մեր բաժանորդները կարողանան օգտվել նորագույն տեխնոլոգիական լուծումներից։ Դրա ապացույցն է Ookla®-ի կողմից վերջերս ստացած գնահատականը, ըստ որի Ucom-ը ճանաչվեց N1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով եւ լավագույն ֆիքսված կապով», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի Level Up+ հետվճարային փաթեթները հասանելի են մի քանի տարբերակով՝ հնարավորություն տալով բաժանորդներին ընտրել իրենց օգտագործման ծավալին համապատասխան առաջարկը` Level Up+ 3000, 4000, 5500, 8000։ Օրինակ՝ Level Up+ 5500 փաթեթը նախատեսված է այն բաժանորդների համար, որոնք ցանկանում են ունենալ անսահմանափակ ինտերնետ ու մեծ ծավալի ներառված րոպեներ, ազատ օգտվել ծառայություններից՝ միշտ մնալով կապի մեջ։
Level Up+ հետվճարային փաթեթների միջոցով բաժանորդները կարող են մշտապես լինել կապի մեջ եւ ապրել առանց սահմանափակումների՝ միանալով Հայաստանում №1 օպերատորին։ Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։