Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի 2025 թվականի չորրորդ եռամսյակի հայտերի ընդունումը բաց է։

Ծրագրի շրջանակում տրամադրվում է աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝

•    աշխատանքային միգրանտների (օտարերկրացիներ) համար,
•    նոր աշխատողների ներգրավման համար,
•    աշխատողների վերապատրաստման համար։

Պետությունը տնտեսավարող սուբյեկտին եռամսյակային կտրվածքով տրամադրում է աջակցություն աշխատակիցների համար վճարված եկամտային հարկի մի մասի չափով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է ներառյալ։ Պահանջներին ծանոթանալ եւ լրացնել հայտը հնարավոր է այստեղ։