09:21 | 23.01.26 | Նորություններ | 129
Կառավարությունից հայտնում են, որ Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ:
«Մասնավորապես, վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մայքլ Դելլի եւ Flagship Pioneering-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորությունները, ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք Նուբար Աֆեյանի «Պետք է ընտրենք նոր հրաշքների աշխարհի եւ հետընթացի միջեւ» հոդվածը. https://mediamax.am/am/specialprojects/arm_world/59718/