14:34 | 11.04.25 | Նորություններ | 1009

STEM Expo 2025-ը կհամախմբի 200-ից ավելի աշակերտի

Ապրիլի 19-ին կկայանա STEM Expo 2025 միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ)՝ որպես երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուներ։

STEM Expo 2025-ը միավորում է երկու խոշոր նախաձեռնություն՝

•    STEMAR կրթական ծրագիրը, որը խթանում է նախագծահեն ուսուցումը Հայաստանի դպրոցներում՝ տրամադրելով ուսուցիչների վերապատրաստում, գիտական սարքավորումներ եւ շարունակական աջակցություն։
•    Ադրին Ղարախանու անվան հայտնագործությունների մրցույթը, որն ընդգծում է երիտասարդ գիտնականների ներուժը եւ խրախուսում նորարար գաղափարների իրագործումը։

Այս տարի էքսպոյին կմասնակի 200-ից ավելի աշակերտ եւ 30-ից ավելի STEM ուսուցիչ՝ ներկայացնելով իրենց նախագծերն ինտերակտիվ ձեւաչափով։

Օրվա երկրորդ հատվածում տեղի կունենա հայտնագործությունների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը, որտեղ ՀՀ նախագահը կհանձնի 10 հազար ԱՄՆ դոլար պարգեւավճար երկու լավագույն թիմի։

STEM Expo 2025-ը բաց է բոլորի համար, մանրամասները՝ այստեղ։

Միջոցառումն իրականացվում է ԱՐՓԱ գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գլխավոր հովանավորությամբ։