Nvidia-ի եւ Սթենֆորդի համալսարանի հետազոտողները համատեղ մշակել են Test-Time Training (TTT) մոդելը եւ թողարկել դրա սկզբնական կոդը:
Այն թույլ է տալիս մեկ հրահանգով ստեղծել մեկ րոպեանոց տեսանյութ, որը «պատմում է բարդ պատմություն»։ Նեյրոնային ցանցի աշխատանքը ցուցադրելու համար նրանք մոդելը 50 ժամ վարժեցրել են Թոմի եւ Ջերիի մուլտֆիլմերի վրա, այնուհետեւ ստեղծել նոր տեսանյութեր։
Մշակող Կարան Դալալն ընդգծել է, որ արդյունքները չեն խմբագրվել, բոլոր օրինակները ստեղծվել են մեկ քայլով։
Հետազոտողները նշում են, որ տեսանյութերը դեռեւս պարունակում են սխալներ եւ աղավաղումներ։ Դրանք ստեղծվել են 5 միլիարդ պարամետր ունեցող մոդելի միջոցով։ Երբ թիմը ունենա ավելի շատ ռեսուրսներ, այն կթողարկի ավելի երկար եւ հետեւողական տեսանյութեր ստեղծող մոդել:
Մշակողների գրառման տակ ոմանք մեկնաբանություններում նշել են, որ բնօրինակ մուլտֆիլմերն ունեին «զարմանալի կերպարներ, հումոր եւ սյուժե», բայց այս գեներացիաները չեն համապատասխանում այդ ստանդարտին: Մյուսները նախագիծն անվանել են «անիմացիայի ապագան»: