17:35 | 26.12.24 | Նորություններ | 511

Viva-ն եւ HouseNet-ն Արմավիրի մարզում են

Ֆիքսված ինտերնետի եւ հեռուստաալիքների ծառայություններ մատուցող HouseNet ընկերությունը բավարարել է Viva-ի ներկայացրած պահանջներն ու համալրել «RED»-ի գործընկերների ցանկը:

«RED» սակագնային պլանն արդեն հասանելի է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, ինչպես նաեւ՝ Մրգաշատ, Նորապատ, Սարդարապատ, Լենուղի, Արմավիր, Նալբանդյան, Այգեշատ, Հայկավան, Ջրաշեն եւ Նոր Արտագերս գյուղերում։ «RED»-ի 3-ը 1-ում փաթեթները ներառում են ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ եւ բջջային կապ, ինչպես նաեւ «Иви» օնլայն կինոթատրոնի եւ «Kinodaran» հավելվածի հասանելիություն: Ֆիքսված ցանցն ընդլայնման փուլում է: Բաժանորդն օգտվում Viva-ի բջջային կապից, իսկ ֆիքսված օպերատորին ընտրում է իր հայեցողությամբ: «RED»-ը շահավետ փաթեթ է ընտանիքի համար:

Գործընկեր կազմակերպության ղեկավարները շրջայցով եղել են Նալբանդյանում՝ ազդարարելու համագործակցության մեկնարկը:

«Մարզերում կապի ենթակառուցվածքի համաչափ զարգացումն ու տարբեր ծառայությունների որակի ու հասանելիության ապահովումը մեզ համար առանցքային ուղղություններ են: Այդ նպատակով մենք ստեղծել ենք համագործակցային հարթակ, բաց՝ ֆիքսված կապի այն օպերատորների համար, որոնք բավարարում են որակի՝ Viva-ի սահմանած չափանիշները: Ծառայությունների համակցումից շահում են թե՛ ֆիքսված կապի օպերատորները, թե՛ բաժանորդները: Այսօր մեր նոր գործընկերոջ՝ HouseNet-ի հետ Արմավիրի մարզում ենք: Մենք շարունակում ենք ընդլայնել «RED» հարթակի աշխարհագրությունն ու գործընկերների ցանկը: Պատրա՛ստ եղեք անակնկալների», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«RED» սակագնային պլանն ունի երեք հիմնական եւ երեք մարզային փաթեթ: Հիմնական փաթեթներից կարող են օգտվել բոլոր հաճախորդները: Մարզային փաթեթները ստեղծվել են մարզաբնակ ընտանիքների կարիքների գնահատման հիման վրա: Դրանք առաջարկում են բաժանորդագրության առավել մատչելի տարբերակներ:

«Viva-ի «RED» սակագնային փաթեթները HouseNet-ի ռազմավարական ուղղվածության պարզ եւ համոզիչ արտացոլումն են՝ տեխնոլոգիական առաջընթացի հնարավորությունները հասանելի դարձնել մարզերի բնակիչներին: Մեզ համար սա ոչ միայն արժեքավոր համագործակցություն է, այլեւ Հայաստանի թվային էկոհամակարգի զարգացմանը աջակցելու կարեւոր առաքելություն: Մենք հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում ծառայությունների հասանելիությանը գյուղական եւ սահմանամերձ շրջաններում, որտեղ մեր նորարարական լուծումներն առավել մեծ նշանակություն ունեն։ Նախաձեռնությունը միտված է ապահովել, որ այս տարածքների բնակիչներն ավելի լայն հնարավորություններ ունենան օգտվելու ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից՝ նպաստելով նրանց կրթական, բիզնես եւ սոցիալական ներառմանը։ HouseNet-ը վճռական է հասնել ցանկալի արդյունքների՝ շարունակական ներդրումներ կատարելով մարզերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ այս նախագիծը ոչ միայն արդյունավետ կլինի, այլեւ մեծ պահանջարկ կվայելի», - նշել է HouseNet-ի համահիմնադիր Գեւորգ Գադուկյանը:

Ավելի վաղ «RED» սակագնային պլանից օգտվելու հնարավորություն են ունեցել Շիրակում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արարատում եւ Երեւանում:

«RED» սակագնային պլանից օգտվելու համար Viva-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի USSD հրահանգը, իսկ Հայաստանի այլ օպերատորների կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները՝ օգտվել համարի տեղափոխելիության ծառայությունից, ապա միանալ «RED»-ին: «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն եւս կա: