12:45 | 10.12.24 | Նորություններ | 2706
Viva-ն հասել է մեծ հաջողությունների՝ դառնալով Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) շուկայի առաջատարը։
Այսօր ընկերության պորտֆոլիոն ներառում է շատ ոլորտներ՝ ավանդական կապի ծառայություններից մինչեւ թվային նորարարական ծառայությունների եւ նախագծերի լայն շրջանակ:
Viva-ի երկարաժամկետ հաջողության հիմքում թափանցիկությունն ու ազնիվ գործընկերային հարաբերություններն են։ Ընկերությանը վստահում է ավելի քան երկու միլիոն հաճախորդ, գործընկերները, բաժնետերերը, աշխատակիցներն ու հասարակության լայն շրջանակներ: Այս երկարամյա վստահության հիմքում Viva-ի գործարար անթերի էթիկան է, որը հիմնված է օրենսդրության պահանջների եւ գործարար բարեվարքության համաշխարհային լավագույն սկզբունքներին ու չափանիշներին խստորեն հետեւելու վրա: Viva-ն ՏՀՏ ոլորտում առաջատար է ոչ միայն բաժանորդների եւ եկամուտների, այլեւ կառավարման եւ միջազգային չափանիշներին համապատասխան բիզնես էթիկայի առումով:
Ամենակարեւոր ձեռքբերումը, որ արձանագրել է Viva-ն կայուն զարգացման ոլորտում՝ առաջին անգամ Հայաստանում ներդրված՝ հակակոռուպցիոն կառավարման ու կաշառակերության կանխարգելմանն ուղղված համակարգերի համապատասխանությունն է ISO 37001 եւ ISO 19600 միջազգային ստանդարտներին: Սա ամրագրվել է ընկերությանը շնորհված վկայականներով՝ «International Compliance Association» մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված աուդիտորական ստուգման արդյունքնում:
Բացի դրանից՝ առաջին անգամ Հայաստանում Viva-ն հրապարակել է կորպորատիվ պատասխանատվության տարեկան զեկույց՝ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային հեղինակավոր կառույցի սահմանած ստանդարտների վրա: Զեկույցը չի սահմանափակվում ընկերության սոցիալական ու բնապահպանական գործունեության նկարագրությամբ:
Viva-ի գործունեությունը կառուցված է ինստիտուցիոնալ հիմքերի՝ Կորպորատիվ պատասխանատվության ISO 26000 եւ տեղեկատվական անվտանգության ISO 27001 համաշխարհային ուղեցույցների վրա: Այդ հիմքերն են՝ տեղեկատվական անվտանգությունն ու տվյալների գաղտնիությունը, էներգիայի չվերականգնվող ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունը՝ արեւային էներգիայի օգտագործման շնորհիվ, գործարար էթիկան, համայնքների զարգացումը, ռիսկերի կառավարման համար նախատեսված համակարգերը եւ այլն:
«Թափանցիկության, բիզնես էթիկայի, հաճախորդամետության, պատասխանատվության եւ հաշվետվողականության չափանիշների ինստիտուցիոնալացումը կարեւոր նախապայման է հակակոռուպցիոն արդյունավետ համակարգի գոյության եւ, ի վերջո, երկարաժամկետ հեղինակության համար: Շատ կարեւոր է գիտակցել, որ հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային չափանիշների ներդրումն առաջին հերթին ուղղված է տարբեր ռիսկերի վաղ հայտնաբերմանը։ Այստեղ նույնպես կիրառելի է կյանքի համընդհանուր բանաձեւը. խնդիրները պետք է կանխել նախքան դրանց՝ ճգնաժամի վերածվելը։ Բիզնեսի տեսանկյունից, ISO 37001 եւ ISO 19600 միջազգային ստանդարտներին համապատասխանելը նաեւ ընկերությանը տալիս է մրցակցային մեծ առավելություն: Մենք պատրաստ ենք մեր փորձը կիսելու այլ ընկերությունների հետ, որոնք նույնպես հետաքրքրված են միջազգային գործիքների կիրառմամբ՝ առողջ եւ թափանցիկ կառավարում ապահովելու հարցում»,- ասում է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: