16:27 | 09.12.24 | Նորություններ | 5651
Ucom-ն տոներին ընդառաջ հայտարարում է ավանդական ամանորյա ակցիա:
Ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոններում եւ ընկերության կայքում գործող առցանց խանութի միջոցով հնարավոր կլինի ապառիկ տարբերակով ձեռք բերել HONOR X7c սմարթֆոնն՝ ամսական վճարելով սկսած 1373 դրամից։
Դեկտեմբերի 9-ից փետրվարի 2-ը սմարթֆոնը գնելու դեպքում ակցիայի շրջանակում գնորդները կստանան HONOR Choice X7 բրենդային անլար ականջակալ, գեղեցիկ հեռախոսահամար՝ միացված Level Up 2000 սակագնային պլանով, որի առաջին ամիսը կլինի անվճար, ինչպես նաեւ 100GB ինտերնետ` 6 ամիս ժամկետով։
«Այս տոնական շրջանում բոլորս էլ մտածում ենք, թե ինչ նվիրենք մեր սիրելիներին, ու իհարկե Ucom-ն ինչպես միշտ օգնության է հասնում հիանալի առաջարկով։ Մենք ձեզ համար ընտրել ենք սմարթֆոն, որը հասանելի գնի ու շատ լավ տեխնիկական հնարավորությունների փայլուն համադրություն է։ Այն շատ լավ ամանորյա նվեր կլինի ցանկացածի համար, իսկ մեր կողմից հետը տրամադրվող ականջակալն ու կապի ծառայություններն այդ նվերը ավելի օգտակար կդարձնեն», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
HONOR X7c սմարթֆոնն ունի 108 ՄՊ տեսախցիկ, որը թույլ է տալիս ստանալ բարձր որակի լուսանկարներ, 120 Hz հաճախության որակյալ էկրան կատարյալ պատկեր ունենալու համար, ինչպես նաեւ 5200 mAh մարտկոց, որի շնորհիվ հեռախոսը կաշխատի ամբողջ օրը՝ առանց լրացուցիչ լիցքավորման։
Սմարթֆոնը Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում եւ առցանց խանութում առաջարկվում է երեք գույնով՝ սեւ, սպիտակ եւ կանաչ։