12:49 | 06.11.24 | Նորություններ | 285

Groktalk-ը վերադառնում է AI-ին նվիրված սեմինարների շարքով

Groksmith ընկերությունը հայտարարել է արհեստական բանականությանը (AI) նվիրված սեմինարների եւ հանդիպումների շարքի մեկնարկի մասին:

Groktalk AI-ը նոր ձևաչափ է, որը նախատեսված է ստեղծելու մի հարթակ, որտեղ հնարավոր է կիսվել փորձով, քննարկել վերջին տեխնոլոգիաներն ու գործիքները եւ ուսումնասիրել ոլորտի նորարարությունները՝ միեւնույն ժամանակ օգտակար ժամանակ անցկացնել համախոհների հետ։

Առաջին սեմինարը կկայանա նոյեմբերի 7-ին, որը կվարի HyperionAI-ի համահիմնադիր Մուհամեդ Ռաշադը՝ «RAG համակարգեր՝ նախատիպավորումից մինչեւ արտադրություն» թեմայով: Սեմինարի ավարտին մասնակիցները կկարողանան նախատիպավորել, տեղակայել եւ օպտիմալացնել RAG համակարգերը իրենց համապատասխան ոլորտներում՝ ապահովելով արդյունավետ եւ մասշտաբային AI լուծումներ:

Հանդիպմանը մասնակցելու համար նախապես պետք է գրանցվել այստեղ։ Միջոցառման վերաբերյալ բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։