17:10 | 04.11.24 | Նորություններ | 1288

MWC 2025-ի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է, որ 2025թ․ մարտի 3-ից 6-ը Բարսելոնայում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress Barcelona 2025) միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է։

Հայտադիմում կարելի է ներկայացնել մինչեւ նոյեմբերի 10-ը այստեղ:

Ցուցահանդեսին նախարարությունը կմասնակցի «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերությունները:

Նախարարությունը կհոգա ցուցահանդեսային տարածքի վարձակալության, տաղավարի կառուցապատման եւ ցուցահանդեսի մուտքի ծախսերը: Ավիատոմսերը, կեցության հետ կապված այլ ծախսերը կհոգան ընտրված ընկերությունները:

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել միջոցառման պաշտոնական կայքում։