11:51 | 23.10.24 | Նորություններ | 1549

Stability AI-ը թողարկել է պատկերների ստեղծման մոդելների նոր ընտանիք

Stability AI-ը թողարկել է պատկերների ստեղծման մոդելների նոր ընտանիք՝ Stable Diffusion 3.5-ը, որն ունի երեք տարբերակ։

Stable Diffusion 3.5 Large-ը 8 միլիարդ պարամետրով եւ Stable Diffusion 3.5 Large Turbo-ն այժմ հասանելի են Hugging Face-ում: Կոդը տեղադրված է GitHub-ում։ Առաջինն ամենաարդյունավետն է, երկրորդը՝ ավելի արագ։

Stable Diffusion 3.5 Medium-ը 2,5 միլիարդ պարամետրով կթողարկվի հոկտեմբերի 29-ին։ Երեքն էլ պետք է կարողանան լավ արդյունք ցույց տալ տարբեր ոճերում եւ ժանրերում՝ նկարներից մինչեւ 3D եւ լուսանկարչություն:

Ըստ ընկերության՝ սրանք մինչ օրս Stability AI-ի ամենահզոր մոդելներն են։ Նրանք չափազանց պահանջկոտ չեն համակարգչի հզորության նկատմամբ: Միջին տարբերակն, օրինակ, նախատեսված է սմարթֆոններից գործարկվելու համար, գրում է TechCrunch-ը։

Ստացված պատկերները կարող են անվճար օգտագործվել ոչ առեւտրային նպատակներով. այդ դեպքում ստիպված չեն լինի վճարել այն բիզնեսները, որոնց եկամուտը կազմում է մինչեւ 1 միլիոն դոլար։ Գերազանցելու դեպքում պետք է մասնավոր կերպով դիմել կորպորատիվ լիցենզիայի համար:

photo © Stability AI