Հոկտեմբերի 26-ին Woods Center-ում կկայանա Renderforest ընկերության կազմակերպած ReInvent կոնֆերանսը:
Ձեռներեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի եւ դիզայն ոլորտներում հարուստ փորձ ունեցող առաջատար փորձագետներ կկիսվեն փորձով, միտումներով եւ լայֆհաքերով, որոնք փոխում են իրենց ոլորտներում խաղի կանոնները:
Կոնֆերանսը հնարավորություն կտա մեկ օր անցկացնել նորարարությունների, գաղափարների փոխանակման եւ ստեղծագործական էներգիայի մթնոլորտում:
Ելույթներն ու քննարկումները կանցկացվեն միաժամանակ 3 դահլիճում։ Reinvent-ը բացառիկ հնարավորություն է կրկին հանդիպելու նախկին միջոցառումների ավելի քան 3000 մասնակցի, լինել մեծ տեխնոլոգիական եւ ստեղծագործական համայնքի մի մասը:
Գրանցվել եւ այլ մանրամասների ծանոթանալ հնարավոր է այստեղ։