12:03 | 07.10.24 | Նորություններ | 935

Team ընկերությունների խումբը ներկայացել է DigiTec-ում

Հոկտեմբերի 4-6-ը կայացել է տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք ցուցահանդեսը։

Team-ը կրկին ներկայացել է ընկերությունների խմբով, որի մասնակիցներին համախմբում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու եւ սեփական երկրի տնտեսության աճի վրա ազդելու մեծ ցանկությունը։

Team ընկերությունների խմբի ամենախոշոր Team Telecom Armenia-ն նոր սերնդի օպտիկամանրաթելային ցանցի Wi-Fi 7 ծածկույթում ապահովում է մինչեւ 1500 Մբ/վ արագություն։ Ընկերությունը նաեւ ներկայացնում է զվարճանքային Cosmo Box-ը, որը, փոխարինելով ավանդական TV-սարքը, հեռուստացույցը դարձնում է «խաղային»։ Մոտ 1800 խաղերի շարքում են Need for Speed, Call of Duty, Fortnite, Dota2, Cyberpunk 2077 եւ այլ սիրված խաղերը։

Team Systems-ի լուծումները ստեղծում են միջավայր, որտեղ «Խելացի տան» սարքավորումներն ու տեխնոլոգիաները գործում են աննկատ, բայց արդյունավետ: Team Systems-ը, HDL ընկերության հետ համագործակցությամբ, ներկայացրել է Smart Place-ը, որը ներառում է ավտոմատացման խելացի լուծումներ՝ նախատեսված տների, գրասենյակների եւ հյուրանոցների համար:

TeamPay ընկերությունը ներկայացնում է էլեկտրոնային դրամապանակը՝ հավելված, որն իր պարզ եւ հարմար ինտերֆեյսի միջոցով թույլ է տալիս օգտատերերին պլանավորել եւ կատարել ավտոմատ վճարումներ, ինչպես նաեւ վճարումների խմբերի ստեղծման պարզության եւ տվյալների անվտանգության միջոցով ապահովում է օգտագործման հարմարավետություն ու անվտանգություն։

«Դիջիթեքը տեխնոլոգիաների էպիկենտրոն է, որտեղ ծնունդով հայկական ընկերությունները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց նորարար լուծումները, ստեղծելու նոր կապեր եւ գտնելու նոր գործընկերներ: Որպես տեխնոլոգիական ընկերություններին միավորող խումբ՝ Team-ը չէր կարող չմիանալ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառմանը թե՛ որպես մասնակից, թե՛ որպես աջակից՝ խրախուսելու Հայաստանում տեխնոլոգիաների ու նորարարության զարգացումը»,- նշել է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Team ընկերությունների խմբի Team Solutions-ը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է նաեւ կառավարման էլեկտրոնային համակարգեր, իսկ ZANGEZOR եւ HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Team Energy նախագիծը, որը Հայաստանում ձեւավորել է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ, նույնպես DigiTec-ում էր։ Լիցքավորման կայաններն ապահովում են մինչեւ 160 կՎտ հզորություն եւ նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար: Team Energy հավելվածի միջոցով հնարավոր է գտնել մոտակա լիցքավորման կետերը, կատարել լիցքավորում եւ վճարել կցված քարտի միջոցով, իսկ եթե Team Telecom Armenia-ի բաժանորդ եք` նաեւ Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։

Ցուցահանդեսում էր նաեւ Հայաստանում առաջին առցանց մոլը՝ Buy.am-ը, որը հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից եւ կազմակերպել առաքում։

Team Telecom Armenia-ն, որպես DigiTec-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, այցելուներին ու մասնակիցներին ապահովել է ոչ միայն ինտերնետային, այլեւ տրանսպորտային կապով։