16:42 | 01.10.24 | Նորություններ | 6165

Yandex Go-ն թարմացրել է բրենդը

Yandex Go-ն թարմացրել է բրենդը՝ վիզուալ ոճը, տարբերանշանը, ինչպես նաեւ սկսել է փոխել բրենդինգը տաքսի ավտոմեքենաների վրա։

Yandex Go-ի ֆիրմային պատկերակը երկար տարիների ընթացքում փոխվել է առաջին անգամ. այժմ սեւ տառերը ներկայանում են դեղին ֆոնի վրա։

«Թարմացումը կօգնի արտացոլել հավելվածի սովորական եւ նոր հնարավորությունները, որոնք ավելի դյուրին են դարձնում տարբեր ամենօրյա  խնդիրների լուծումը։ Բացի քաղաքով երթեւեկելուց, մարդիկ հաճախ օգտագործում են հավելվածը հասարակական տրանսպորտի համար երթուղիներ կազմելու, ռեստորաններից ուտեստներ, խանութներից՝ մթերք եւ այլ ապրանքներ պատվիրելու, մտերիմներին նվերներ առաքելու համար: Yandex Go-ն նախատեսում է էլ ավելի ընդլայնել հավելվածի հնարավորությունները՝ արձագանքելով մարդկանց նոր կարիքներին եւ փորձելով նրանց կյանքն ավելի հարմարավետ դարձնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։