11:33 | 01.10.24 | Նորություններ | 750

OVIO-ն գործարկել է նոր «All in» փաթեթը 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով

OVIO-ն հայտարարում է նոր «All in» ամենը մեկում փաթեթի մեկնարկի մասին, որին միանալու դեպքում բաժանորդները ծառայությունները կստանան 3 ամիս  50% զեղչով՝ 4950 դրամով:

Փաթեթը ներառում է՝

•    Մինչեւ 300 Մբ/վ արագությամբ տան ինտերնետ
•    182 հեռուստաալիք
•    25,000 ֆիլմեր եւ սերիալներ Wink TV հարթակում
•    Wi-Fi 6 գերհզոր սարք
•    ֆիքսված հեռախոսակապի 700 րոպե խոսելաժամանակ

Նոր «All in» փաթեթի շրջանակում թվային հեռուստատեսության ծառայությունը մատուցվում է ժամանակակից Wink TV եւ օնլայն կինոթատրոն հարթակով։ Վերջինս ապահովում է բազմաժանր TV ալիքներ, ավելի քան 50,000 ֆիլմ եւ սերիալ, բազմազան ժամանցային եւ ուսուցողական բովանդակություն թե մեծերի, թե փոքրերի համար։ Wink TV-ն բացառիկ հնարավորություն է տալիս ներառված հարուստ բովանդակությունը մեկ օգտահաշվով դիտել միաժամանակ 5 ցանկացած սարքով՝ սմարթ հեռուստացույցով, սմարթֆոնով, պլանշետով կամ պարզապես բրաուզերի միջոցով մուտք գործելով wink.am կայք: Wink TV եւ օնլայն կինոթատրոն հարթակից կարելի է օգտվել ցանկացած վայրում՝ պարզապես ունենալով ինտերնետ կապ որեւէ մատակարարից։

«OVIO-ի նոր «All in» փաթեթը հարմար է, որովհետեւ ստեղծված է տան համար նախատեսված բոլոր թվային ծառայությունները մեր բաժանորդներին հասանելի դարձնելու նպատակով։ Այն նաեւ խնայելու շատ լավ հնարավորություն է տալիս, քանի որ բոլորը մեկում ծառայություններն էական ավելի մատչելի են, իսկ մինչեւ նոյեմբերի 30-ը ծառայություններին միանալու դեպքում կգործի 50% զեղչ բաժանորդագրության առաջին 3 ամսվա ընթացքում։ Մենք միշտ ձգտում ենք առաջարկել նորարարական եւ հարմարավետ լուծումներ՝ միաժամանակ ապահովելով մատչելիություն եւ բարձր որակ։ OVIO-ն շարունակում է զարգացնել իր ծառայությունները՝ մեր օգտատերերին առաջարկելով ոլորտի լավագույն փորձը»-նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«All in տարեկան III» փաթեթի շրջանակում առաջին 3 ամսում 9900 դրամ ամսավճարի փոխարեն 4950 դրամով օգտվելու հնարավորությունը կգործի «Բացահայտի՛ր նորովի» հատուկ առաջարկի շրջանակում մինչեւ նոյեմբերի 30-ը բաժանորդագրվելու դեպքում։