12:12 | 12.08.24 | Նորություններ | 11139

«ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ինտերնետ`1500 դրամով

Ռոումինգը Viva-ի բաժանորդների համար դարձել է էլ ավելի հասանելի՝ «ՎՈՅԱԺ 30» ծառայության շնորհիվ։

Այսուհետ ծառայությունը հնարավոր է ընդամենը մի քանի վայրկյանում ակտիվացնել «My Viva» հավելվածի միջոցով։

«ՎՈՅԱԺ 30» ծառայությունը Viva-ի բաժանորդները կարող են ակտիվացնել ընդամենը 1500 դրամով։ Այն կարելի է օգտագործել 30 օրվա ընթացքում։

«ՎՈՅԱԺ 30» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Դրա համար նախ պետք է ներբեռնել «My Viva» հավելվածը Google Play-ից կամ Apple Store-ից:

«My Viva» հավելվածը ներբեռնելուց հետո պետք է հաջորդաբար կատարել հետեւյալ քայլերը.

1.    մուտք գործել «Ռոումինգ» բաժին,
2.    ակտիվացնել ծառայության կարգավիճակը,
3.    ընտրել «ՎՈՅԱԺ» ծառայությունը,
4.    ընտրել «ՎՈՅԱԺ 30»-ը եւ ակտիվացնել այն։

Կարեւոր է իմանալ, որ՝

•    Ռոումինգում գտնվելիս «My Viva» հավելվածը թույլ է տալիս առանձին տեսնել «ՎՈՅԱԺ 30» ծառայության եւ սակագնային հիմնական փաթեթի շրջանակներում հատկացված ինտերնետի ընդհանուր եւ սպառած ծավալները:
•    Արտերկրում գտնվելու ժամանակ «My Viva» հավելվածից օգտվելիս ինտերնետի սպառման համար գումար չի գանձվում:

«Որակյալ սպասարկումը չի սահմանափակվում մատուցվող ծառայությունների որակով, այն նաեւ ենթադրում է այդ ծառայությունների կիրառ։ «My Viva» հավելվածը ինքնասպասարկման բազմաբնույթ գործիք է, որով հաճախորդը կարող է ծանոթանալ ծառայությանը, բաժանորդագրվել, ստուգել ծառայության կարգավիճակն ու ծավալը կամ դադարեցնել բաժանորդագրությունը: Մասնավորապես, «My Viva» հավելվածի միջոցով հաճախորդները կարող են ակտիվացնել «ՎՈՅԱԺ 30»-ը եւ ծառայությունից օգտվելիս հետեւել դրա կարգավիճակին ու ինտերնետի սպառմանը, լիցքավորել հաշիվը եւ կատարել վճարումներ: «My Viva»-ն անձնական հաշիվ է, որի միջոցով հաճախորդը մեկ «լուսամուտ»-ից ստանում է տեղեկատվություն իր կողմից օգտագործվող ապրանքների եւ ծառայությունների մասին», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Խորհուրդներ ինտերնետ ռոումինգից օգտվողներին

Անիմաստ ծախսերից խուսափելու համար անհրաժեշտ է նախօրոք պատրաստվել ճանապարհորդությանը․

•    ներբեռնել «My Viva» հավելվածը,
•    ճանապարհորդությունից առաջ անջատել ավտոմատ թարմացումները եւ սինխրոնացումները․ հավելվածների ավտոմատ թարմացումները շատ ինտերնետ են սպառում:
•    նախքան Ձեր ճանապարհորդությունը մտածեք, թե ինչ ծառայություններից եք օգտվելու. քարտեզներ, աուդիո ուղեցույցներ, հյուրանոցների եւ ավիատոմսերի ամրագրման ծառայություններ, փոխարժեքի հաշվիչ, տաքսի ծառայություն: Նախապես ներբեռնեք բոլոր անհրաժեշտ հավելվածները:

Ռոումինգ ծառայությունը նաեւ կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով *121*1# հրահանգը, ապա «ՎՈՅԱԺ 30» ծառայության համար՝ *107*1# հրահանգը։ Այս հնարավորությունից կարող են օգտվել կանխավճարային եւ հետվճարային ֆիզիկական անձ բաժանորդները, ինչպես նաեւ հետվճարային ասոցիացված բաժանորդները։ Հաշվեկշռի եւ ծառայության կարգավիճակի ստուգում՝ *107*3#։