09:36 | 06.07.24 | Նորություններ | 1251

OVIO-ն ներկայացրել է իր տվյալների մշակման կենտրոնը Silicon Mountains 2024 Shirak ֆորումում

OVIO-ն հանդես է եկել որպես Silicon Mountains 2024 Shirak-ի «Արծաթե» գործընկեր՝ տեխնոլոգիական ֆորումի ընթացքում ներկայացնելով վերջերս շահագործման հանձնած Հայաստանի ամենամեծ Տվյալների մշակման կենտրոնը։

Ընկերությունը կարեւորում է բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրումը ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում։ OVIO-ն առաջին օպերատորն է, որը հասցրել է FTTH տեխնոլոգիան մարզեր՝ ստեղծելով թվային հավասարություն Հայաստանում եւ շարունակում է ընդլայնել ցանցը մարզերում։

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը եզակի է տարածաշրջանում իր մեծությամբ եւ տեխնիկական հնարավորություններով։ 210-ից ավելի սերվերային պահարան, սնուցում երկու անկախ ենթակայանից, 2 ՄգՎ հզորություն,  ISO 27001, 27017, 27018, PCI DSS եւ TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխանությամբ կառուցված Տվյալների մշակման կենտրոնը պատրաստ է ապահովել տվյալների մեծ ծավալի պահպանում, տրամադրել ամպային լուծումներ Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածին։