16:23 | 03.07.24 | Նորություններ | 1645

Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex Meetup

Հունիսի 29-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 12-րդ Fastex Meetup-ը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Web3-ում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը, օգտատերերի բազայի հետ աշխատելու առանձնահատկություններին, ինչպես նաեւ ոլորտի վերջին միտումներին։

Fastex-ի խոսնակ, համայնքի կառավարման ղեկավար Նիկո Նիկոյանը կիսվել է առցանց հարթակներում իրականացվող մարքեթինգային արշավների կազմակերպման վերաբերյալ կարեւոր մանրամասներով, պատմել համայնքների հետ աշխատելու հմտությունների մասին։ Հանդիպման երկրորդ հատվածում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը։

Ֆասթեքսի հանդիպումները շարունակական են։ Սպասվող հանդիպումների վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետեւել Fastex Armenia եւ ftnft.am պաշտոնական էջերին: