11:14 | 06.06.24 | Նորություններ | 6446

Ուսանողների երկրորդ սերունդն է ավարտել Սամսունգի ինովացիոն կամպուսը

Ուսանողների երկրորդ սերունդն է ավարտել է Սամսունգի ինովացիոն կամպուսը:

Սամսունգի ինովացիոն կամպուսը Սամսունգ Էլեկտրոնիքսի թեք ոլորտի կրթական ծրագրերից է, որը Հայաստանում իրականացվում է UWC Դիլիջան միջազգային դպրոցում:

photo © UWC Դիլիջան


Ծրագրի շրջանավարտների երկրորդ սերունդը՝ Երևանից, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի և այլ մարզերի համայնքներից 90 երիտասարդ, ովքեր հաջողությամբ ավարտել են դասընթացը, ներկայացրել են իրենց մշակած Անդրոիդ բջջային հավելվածները:
 
Սամսունգի ինովացիոն կամպուսում սաներն անցել են իննամսյա նախագծահեն դասընթաց, որը բաղկացած է 5 մոդուլից՝

•       Ջավա ծրագրավորման լեզվի հիմունքներ,
•       Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն,
•       Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ,
•       Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ,
•       Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ:
 
Դասընթացն ավարտած սաները ներկայացրել են իրենց անհատական նախագծերը, որ մշակել են՝ օգտագործելով Սամսունգի ինովացիոն կամպուսում ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները:

photo © UWC Դիլիջան


«Մենք հպարտանում ենք այս նախաձեռնության շրջանակում Սամսունգի հետ գործակցությամբ և ուրախ ենք, որ մեր կամպուսի հաջողության ցուցանիշը համեմատելի է այլ կամպուսների հետ: Շնորհակալ եմ մեր տաղանդավոր և ուսումնատենչ մասնակիցներից և նրանց նվիրված դասախոսներից», - նշել է Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը:
 
UWC Դիլիջանը և Սամսունգ Էլեկտրոնիքսը Սամսունգի ինովացիոն կամպուսը Դլիջան համայնքում հիմնել են 2021 թվականին: Նախաձեռնությունն Անդրոիդ օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածների ծրագրավորում սովորելու հնարավորություն է ստեղծել հայ երիտասարդների համար: