11:09 | 06.06.24 | Նորություններ | 1333

Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար

Հունիսի 1-ին եւ 2-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը, որտեղ արտադրողները այցելուներին են ներկայացրել մանկական թեմատիկայով 100-ից ավելի տաղավարներ։

Միջոցառման գլխավոր գործընկերն էր Fastex-ը։



Kids Fest-ի երկու օրերի ընթացքում Cerebrum Intellectus-ի դասընթացավարները երեխաների համար կազմակերպել են հետաքրքիր եւ ինտերակտիվ քննարկումներ, կիսվել Web3 հայեցակարգին վերաբերող վերջին նորություններով, պատմել Dream Factory-ի բազում տեխնիկական հնարավորությունների մասին եւ երեխաներին սովորեցրել ստեղծել NFT-ներ։

Fastex-ը, կարեւորելով սոցիալական պատասխանատվության գործառույթը, շարունակելու է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին։