15:31 | 23.05.24 | Նորություններ | 1511

Nvidia-ի եկամուտը եռապատկվել է՝ հասնելով 26 միլիարդ դոլարի

Nvidia-ն ներկայացրել է ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքները:

Եկամուտը կազմել է 26 մլրդ դոլար, ինչը ավելի քան երեք անգամ գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։ Վերլուծաբանները կանխատեսել էին 24,7 մլրդ դոլար, գրում է Bloomberg-ը։


Հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 7,8%-ով՝ առաջին անգամ գերազանցելով մեկ բաժնետոմսի դիմաց 1000 դոլարը: Արդյունքներն ազդել են նաեւ ոլորտին առնչվող այլ ընկերությունների՝ Super Micro Computer-ի, Advanced Micro Devices-ի եւ Dell-ի բաժնետոմսերի աճի վրա:

Եկամտի 40%-ն ստացվել է Amazon-ի, Meta-ի, Microsoft-ի եւ Alphabet-ի հետ գործարքներից: Ֆինանսական տնօրեն Քոլետ Կրեսը նշել է, որ 2024 թվականին ընկերությունը կզարգանա հիմնականում ավտոմոբիլային արդյունաբերության շնորհիվ՝ մատնանշելով Tesla-ի կողմից ամբողջական ավտոպիլոտային համակարգի համար 35 հազար գրաֆիկական պրոցեսորի գնումը։

Nvidia-ն նաեւ հայտարարել է, որ այժմ նոր սարքեր կթողարկի ամեն տարի, եւ ոչ թե նախկինի պես երկու տարին մեկ։ Օրինակ, Ampere-ը ներկայացվել է 2020-ին, Hopper-ը՝ 2022-ին, իսկ Blackwell-ը՝ 2024-ին։ Հաջորդ թարմացումը՝ Rubin-ը, նախատեսված է 2025 թվականին: