10:56 | 07.02.24 | Նորություններ | 1649

Անվճար դասընթաց` պատերազմի մասնակիցների համար

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնը (GITC), Armenian Engineers & Scientists of America (AESA)-ի ֆինանսավորմամբ եւ ՀՕՖ-ի համաֆինանսավորմամբ, մեկնարկում է անվճար Տեխնոլոգիական եւ Ինժեներական դասընթացներ Հայաստանում բնակվող պատերազմի մասնակիցների համար։

Դասընթացները կլինեն տեսական եւ գործնական, հնարավոր է մասնակցել ինչպես առցանց, այնպես էլ՝ աշխատարաններում։

Անվճար դասընթացներից բացի, լավագույն մասնակիցներից կձեւավորվեն ինժեներական սկսնակ թիմեր, որոնք ֆինանսական եւ բովանդակային աջակցություն կստանան, ԳՏՏԿ-ի աջակցությամբ կստեղծեն ինժեներական պրոդուկտներ:

Դասընթացների տեւողությունը 6 ամիս է։ Գրանցվել հնարավոր է մինչեւ փետրվարի 25-ն՝ այստեղ։

2020 թվականից ի վեր՝ ԳՏՏԿ-ի տեխնոլոգիական ծրագրերին մասնակցել է 300-ից ավելի պատերազմի մասնակից։